00:00:00

Հրաձգություն՝ Աթենքում. կա մեկ զոհ և հարյուրավոր բերման ենթարկվածներ

02:50, 15 փետրվար 2020 Աշխարհ

Աթենքում հունական ոստիկանությունը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո բերման է ենթարկել առնվազն 129 մարդու: Այս մասին տեղեկացնում է ekathimerini.com կայքը: «Ամենաքիչը 129 մարդ է բերման ենթարկվել ուրբաթ օրը` ճաշից հետո տեղի ունեցած ոստիկանական գործողությունից հետո, որն ուղղված է եղել հրաձգության մեղավորներին պարզելուն: Այդ հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկն էլ վիրավորում ստացել»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում: Փետրվարի 13-ի երեկոյան Աթենքի կենտրոնում դանակներով և հրազենով զինված 30 մարդ մոտեցել է մարդկանց մի խմբի, որը մաքսանենգ ճանապարհով ծխախոտ էր վաճառում: Վկաները նշում են, որ հարձակվողները վաճառողներից գումար էին պահանջում` վաճառքի վայրի պահպանման դիմաց: Երկու խմբերի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացած Աֆղանստանի 23-ամյա քաղաքացի է, նույն երկրի մեկ այլ 25-ամյա երիտասարդ վիրավորում է ստացել: Ոստիկանությունը կարծում է, որ միջադեպը կարող է կապված լինել մաքսանենգության և թմրանյութերի ապօրինի շրջանառության և կեղծ փաստաթղթերի վաճառքի հետ կապված քրեական վեճերի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր