00:00:00

Երևանը Հռոմից հին է, լի հնագույն ու ժամանակակից մշակույթով. News The Essential Daily Briefing-ն անդրադարձել է ՀՀ մայրաքաղաքին

00:25, 07 ապրիլ 2018 Աշխարհ

Բրիտանական News The Essential Daily Briefing պորտալի սյունակագիր Դիմիտրիս Հոլը հոդված է հրապարակել Երևանի մասին և առանձնացրել այն հինգ վայրերը, ուր, ըստ նրա, պետք է այցելի յուրաքանչյուր զբոսաշրջիկ: «Այս նախկին խորհրդային քաղաքը Հռոմից ավելի հին է և լի է հնագույն ու ժամանակակից մշակույթով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է նա: Հոդվածագիրը նշել է, որ Արարատը Հայաստանում կոնյակի ամենահայտնի արտադրողն է, սակայն ոչ միակը: «Փաստացի, «Նոյ» գործարանը կառուցվել է 16-րդ դարում հիմնված ամրոցի հիմքի վրա, որի պատուհանները երևում են նկուղից»:  Դիմիտրիս Հոլը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել նաև Երևանի սիրահարների այգի, որտեղ նրանց առջև կբացվի գեղեցիկ օազիս: «Այգին շրջապատված է ՀՀ Նախագահի նստավայրով և Ազգային ժողովի շենքով, գեղեցիկ շատրվաններով ու ծաղիկներով»,- գրել է հոդվածագիրը: Դիմիտրիս Հոլն առանձնացրել է նաև Երևանի կենտրոնում գտնվող Հանրային ռադիոն: «Երևանի ռադիոյի կատակների ժողովրդականությունը ԽՍՀՄ տարիներին «երկաթե վարագույրից» դուրս էր գալիս, հասնում Արևմուտք ու Արևելք, և մինչ օրս դրանք կարող ենք լսել մի շարք երկրներում: Երևանի ռադիոյի հիմնադրման 90-ամյակի առթիվ շենքի առջև տեղադրվել է հուշարձան: Այն ունի թաքնված ռադիոընդունիչ, որը միշտ միացված է Հանրային ռադիոյին»,- գրել է հոդվածագիրը: Վերջինս խորհուրդ է տվել նաև զբոսաշրջիկներին լինել Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում և ծանոթանալ քանդակագործ Էդուարդ Ղազարյանի աշխատանքներին, ինչպես նաև այցելել Երևանյան լիճ, որտեղ 1976 թվականի ընկել էր 96 ուղևորներով տրոլեյբուսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր