00:00:00

Գյումրիում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջն ու հեռացել. ոստիկանները գտել են վարորդին

21:40, 13 փետրվար 2020 Հասարակություն

Փետրվարի 11-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 65-ամյա քաղաքացի։ Կինը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 12-ին, ժամը 12-ին, պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով կնոջը վրաերթի է ենթարկել 32-ամյա վարորդը։ Նա ներկայացվել է ՃՈ հետաքննություն իրականացնող մարմնին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր