00:00:00

Ամեն մի տուփ սիգարետի մեջ 20 հատիկից մեկի գինը թող գնա ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծմանը. Սասուն Միքայելյան

18:55, 13 փետրվար 2020 Հասարակություն

Ես ուզում եմ իմանալ, թե տեղական ծխախոտի արտադրանքը եւ դրա վաճառքը ՀՀ-ում  մոտավորապես որքան է կազմում: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման» մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նշենք, որ այս օրնագծերով հիմնական զեկուցողը Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է: «Գիտեք, որ այսօր ազատամարտիկների սոցիալական խնդիրների հետ կապված խնդիրներ ունենք: Հատկապես «Երկրապահում» գիտեք՝ ինչ վիճակ է: Եթե վաճառվող ամեն մի տուփ սիգարետի մեջ եղած 20 հատիկից մեկի գինը գնա ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման համար, դա բարեգործություն կլինի մեր ծխող հասարակության կողմից: Դրանով մենք կլուծենք մի մեծ խնդիր, որը տարիներ շարունակ միշտ կա, կլինի ու կմնա»,-ասաց Սասուն Միքայելյանը: https://www.youtube.com/watch?v=_mDAXnxh1Us&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր