00:00:00

Իրավաբանական ընկերությունը պահանջում է ձերբակալել ԱՄԷ-ի պաշտոնյաներին` Եմենում ռազմական հանցագործությունների համար

03:19, 13 փետրվար 2020 Աշխարհ

Բրիտանական իրավաբանական ընկերությունը հայտեր է ուղարկել Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի իշխանություններին` պահանջելով ձերբակալել Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյաներին` Եմենում ռազմական հանցագործությունների եւ խոշտանգումների կասկածանքով: Բողոքները ներկայացվել են Stoke White փաստաբանական գրասենյակի կողմից` «ունիվերսալ իրավասության» սկզբունքով, համաձայն որի երկրները պարտավոր են հետաքննել ռազմական հանցագործությունները` անկախ նրանից, թե որտեղ են դրանք կատարվել, փոխանցում է Reuters-ը: Ընկերությունը բողոքներ է ներկայացրել բրիտանական մայրաքաղաքային ոստիկանությանը եւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի արդարադատության նախարարություններին լրագրող Աբդուլահ Սուլիման Աբդուլահ Դաուբալի եւ Սալահ Մուսլիմ Սալեմի անունից, որի եղբայրը սպանվել էր Եմենում: Տղամարդկանց իրավաբանները բողոքում հայտնել են, որ ԱՄԷ-ն եւ դրանց «վարձկանները» պատասխանատվություն են կրում 2015 եւ 2019 թվականներին Եմենում քաղաքացիական անձանց դեմ խոշտանգումների եւ ռազմական հանցագործությունների համար: Որպես կասկածյալներ նշվում են ԱՄԷ-ի քաղաքական եւ ռազմական գործիչների անունները: «Գործը հարուցվել է Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության և պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ԱՄՆ վարձկանների հետ, որոնք գործել են ԱՄԷ-ի կառավարության անմիջական ցուցումներով»,- ասել է Stoke White-ի միջազգային իրավունքի բաժնի ղեկավար Հաքան Կամուզը: «Մենք կարծում ենք, որ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի իշխանությունները ծանրակշիռ իրավական հիմքեր ունեն հետաքննության եւ քրեական հետապնդման համար` համընդհանուր իրավասության մասին օրենքներին համապատասխան»,- ասել է Կամուզը: Նա նշել է, որ իր հաճախորդները Եմենից փախչել են Թուրքիա: Կասկածյալներից ոմանք ապրում են ԱՄԷ-ում եւ հաճախ ուղևորվում են Մեծ Բրիտանիա եւ Միացյալ Նահանգներ, իսկ մյուսներն ապրում են Միացյալ Նահանգներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր