00:00:00

Կրեմլը հերքել է Բելառուսի հետ գերտերություն ստեղծելու՝ Պուտինի առաջարկի մասին լուրերը

01:41, 13 փետրվար 2020 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին չի առաջարկել միավորել իրենց ղեկավարած պետությունները: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դա այդպես չէ, նրանք խոսել են դաշնակցային ինտեգրման խորացման մասին»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: Այն մասին, թե ՌԴ նախագահն իբրև առաջարկել է Լուկաշենկոյին միավորել Ռուսաստանն ու Բելառուսը՝ գերտերություն ստեղծելու համար, այսօր հայտնել էր Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի աղբյուրներին: Ըստ գործակալության հաղորդման՝ Պուտինը կկարողանար իշխանության գլխին մնալ նաև 2024 թվականին նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո՝ որպես նոր պետության ղեկավար: Լուկաշենկոն, ըստ Bloomberg-ի, կտրականապես մերժել է այդ առաջարկը, որն, իբրև, արվել էր հունվարի 15-ին: Աղբյուրը նշում է, որ լրագրողներն առաջին անգամը չէ, որ հրապարակումներ են անում Պուտինի՝ 4-րդ ժամկետով ընտրվելու պարագայում 2024 թվականից հետո տեղի ունենալիք հնարավոր փոփոխությունների և Պուտինի ճակատագրի մասին: Նման լուրերը սկսել են հայտնվել հունվարի 15-ից հետո, երբ ՌԴ նախագահն առաջարկել էր փոփոխություններ անել Սահմանադրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր