00:00:00

112-ամյա ճապոնացին պաշտոնապես ճանաչվել է Երկրի ամենատարեց տղամարդը

00:45, 13 փետրվար 2020 Աշխարհ

Ճապոնական Նիիգատա պրեֆեկտուրայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն պաշտոնապես ճանաչվել է Երկրի ամենատարեց տղամարդը Գինեսի ռեկորդների գրքի վարկածով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kiodo գործակալությանը: Նվշում է, որ համապատասխան վկայականը նրանց հանձնել են կազմակերպության ներկայացուցիչները: Վատանաբեն ծնվել է 1907 թվականի մարտի 5-ին: Ամենատարեց տղամարդու նախկին տիտղոսակիրը եւս ճապոնացի էր: 113-ամյա Մասաձո Նոնական մահացել է անցած տարվա հունվարի 20-ին: Իսկ Ճապոնիայի ամենատարեց կինն է Ֆուկուոկա պրեֆեկտուրայի բնակչուհի Կանե Տանական: Անցած տարի Ճապոնիայում առաջին անգամ 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է 70 հազարի շեմը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր