00:00:00

Ադրբեջանում լուծարված ԱԱՆ-ի գեներալը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման

23:27, 12 փետրվար 2020 Աշխարհ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավճիռ է կայացրել Ադրբեջանի լուծարված Ազգային անվտանգության նախարարության բաժնի պետ Զաքիր Իսմայիլովի եւ նրա տիկնոջ նկատմամբ, որոնք մեղադրվում են պետական դավաճանության համար: Qafqazinfo-ի տեղեկություններով` Զ. Իսմայիլովը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, նրա կինը` Ն. Իսմայիլովան` 10 տարվա ազատազրկման: Դատավճռից դժգոհ դատապարտյալները բողոք են ներկայացրել: Միևնույն ժամանակ, ռազմական դատախազ Խանլար Վելիեւը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Ներկայումս երկու կողմերի բողոքները քննվում են Բաքվի վերաքննիչ դատարանում: Ավելի վաղ Պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ազգային անվտանգության նախարարության բաժնի նախկին պետ Զաքիր Իսմայիլովը նյութական փոխհատուցման դիմաց ներգրավված է եղել արտաքին հետախուզական ծառայությունների կողմից գաղտնի համագործակցության մեջ: ԱԱՆ-ի բաժնի պետի եւ այլ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու տարիներին Զաքիր Իսմայիլովը պարբերաբար տեղեկատվություն էր տրամադրում արտաքին հետախուզական ծառայություններին` ի վնաս պետական ​​անվտանգությանն ու Ադրբեջանի ազգային շահերի, ինչպես նաեւ տեղեկություններ` հակահետախուզական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի մասին, անձնական եւ այլ գաղտնի տեղեկատվություն, ինչպես նաեւ` այն փոփոխությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 2015 թվականից` իր` թոշակի անցնելուց հետո: Հետաքննության ընթացքում համանման գործողություններ է բացահայտվել Նազակետ Իսմայիլովայի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր