Ռուսաստանի Կենտրոնական բանկը կառավարությանը կվաճառի երկրի խոշորագույն բանկի՝ Սբերբանկի բաժնետոմսերը: ՌԴ կառավարությունը փաթեթը կգնի շուկայական գնով: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Ռուսաստանի Կենտրոնական բանկին է պատկանում Սբերբանկի բաժնետոմսերի 50%+1 բաժնետոմսերը: Գործարքի արժեքը կկազմի մոտ 2.8 տրիլիոն ռուբլի (44 միլիարդ դոլար):