00:00:00

Իտալիայում ձերբակալել են հռոմեական մաֆիայի 38 ենթադրյալ անդամի

20:27, 11 փետրվար 2020 Աշխարհ

Իտալացի կարաբիներները փետրվարի 11-ի առավոտյան Հռոմում լայնամասշտաբ գործողություններ են իրականացրել կազմակերպված հանցավորության դեմ պայքարում և ձերբակալել են 38 անձի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: Կարաբիներների հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածների թվում է 1970-ականների վերջին Հռոմի հարավ-արևմտյան ծայրամասում ձևավորված «Մալիանայի հանցախումբ» (Banda delle Magliana) լեգենդար հանցավոր խմբավորման նախկին պարագլուխներից մեկը: «Տարիների ընթացքում նա «մենաշնորհել» է մայրաքաղաքի հյուսիսային շրջանը` հսկողություն ստանալով ազարտային խաղերի համար տեխնիկաների նկատմամբ (խաղային ավտոմատներ, խաղադրույքներ, առցանց խաղեր, տեսավիճակախաղեր), որոնք հատուկ կերպով տեղակայված են եղել Հռոմի և նահանգի առևտրի կենտրոններում»,-ասված է հաղորդագրության մեջ: Կարաբիներների կատարած հետաքննությունը հնարավորություն է տվել նաև լույս սփռել 5 չբացահայտված գործի վրա, որոնք բոլորը տեղի են ունեցել Պրիմավալլե հռոմեական շրջանում 1980-ականների վերջին: Բացի խմբավորման ենթադրյալ ներկայացուցիչների ձերբակալություններից, կարաբիներները կալանքի տակ են առել նրանց ակտիվներն ու թանկարժեք իրերը, որոնց արժեքը մոտ 15 միլիոն եվրո է: Ենթադրաբար, անշարժ և շարժական գույքը նրանք ձեռք են բերել կամ հանցավոր ճանապարհով, կամ օգտագործել են հանցավոր գործունեության համար: Իրավապահների գործողությունները տեղի են ունեցել ոչ միայն Հռոմում, այլ նաև երկրի հյուսիսում գտնվող Պադովայում և հարավում գտնվող Լեչչեում: Նմանատիպ գործողություններ են անցկացվել նաև Իսպանիայում և Ավստրիայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր