00:00:00

Հյուսիսկորեացի նախկին դիվանագետը կմասնակցի Հարավային Կորեայի ընտրություններին

20:16, 11 փետրվար 2020 Աշխարհ

Հարավ փախչած հյուսիսկորեացի նախկին դիվանագետ Թխե Յեն Հոն հայտարարել է Հարավային Կորեայի խորհրդարանական ընտրություններին «Ազատ Կորեա» ընդդիմադիր կուսակցությունից իր մասնակցության մասին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հարավկորեական լրատվամիջոցները: Ընտրությունները նշանակվել են ապրիլի 15-ին: Նա կառաջադրվի Սեուլի Կանամ շրջանից եւ, ընտրվելու դեպքում, ԿԺԴՀ-ում դիվանագիտական ծառայության մեջ եղած առաջին հյուսիսկորեացի փախստակը կդառնա, ում հաջողվել է մտնել Հարավային Կորեայի խորհրդարան: Լրատվամիջոցները հիշեցնում են, որ ավելի վաղ նույն կուսակցությունից Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավոր էր դարձել Հյուսիսից փախստակ Չխվե Մեն Չխոլը, սակայն նա ակադեմիական գիտնական էր, այլ ոչ թե պետական ծառայող:  Տխե Յեն Խոն Մեծ Բրիտանիայում ԿԺԴՀ դեսպանության խորհրդատու-բանագնացն էր: Նա տեղափոխվել էր Հարավային Կորեա 2016-ի օգոստոսին եւ դարձել էր ամենաբարձր վարկանիշ ունեցող հյուսիսկորեացի դիվանագետներից մեկը, ով երբևէ փախչել էր Հարավ: Սեուլ ժամանելուն պես նա հայտարարել էր, որ որոշել էր փախչել, քանի որ  պատրանքները Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ կապված անհետացել էին, եւ որ ինքը ողորմելի կյանք չի ցանկանում իր երեխաների համար Հյուսիսում: Նախկին դիվանագետի խոսքով` իր հնարավոր ընտրվելը խորհրդարանում «ազդանշան կդառնա ԿԺԴՀ-ի համար եւ որպես եւս մեկ քայլ կծառայի երկրի իրական միավորման ճանապարհին»: Հարավկորեական ԶԼՄ-ները նշում են, որ Թխե Յեն Հոյի առաջադրումը խոսում է Հյուսիսում բարձր պաշտոններ զբաղեցրած փախստակների նկատմամբ հիմնականում կասկածելի վերաբերմունքի փոփոխության մասին: Անցած երկու տասնամյակների ընթացքում ԿԺԴՀ-ի շուրջ 33 հազար քաղաքացու հաջողվել էր տեղափոխվել Հարավ, սակայն բարձրաստիճան պաշտոնյաները նրանց թվում մի քանիսն են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր