00:00:00

Չինաստանում կորոնավիրուսի պատճառով պաշտոնյաներ են հեռացվել աշխատանքից

17:22, 11 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանի Հուբեյ նահանգում տարածաշրջանային առողջապահության կոմիտեի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ է ազատվել աշխատանքից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով CGTN հեռուստաալիքը: Դա Առողջապահության կոմիտեում Չինաստանի Կոմունիստական կուսակցության հանձնաժողովի քարտուղար Չժան Ցզինը եւ Առողջապահության կոմիտեի ղեկավար Լյու Ինցզին են: Այս երկու պաշտոնները կզբաղեցնի ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Վանգ Հեշենգը, որը վերջերս ներառվել էր Առողջապահության տարածաշրջանային կոմիտեի կազմում: 2019 թվականի դեկտեմբերից ի վեր Հուբեում 31,728 մարդ էր վարակվել (Ուհանում` 18454): 974 հիվանդ մահացել է (Ուհանում՝ 748): Անցած երկուշաբթի օրը Հուբեյում վարակի 2097 նոր դեպք է գրանցվել. սա ամենացածր ցուցանիշն է 9 օրվա ընթացքում, հայտնում է Xinhua-ն: Մեկ օրվա ընթացքում 103 մարդ է մահացել: Մահացության մակարդակը ընդհանուր նահանգում 3.07 տոկոս է կազմել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր