00:00:00

Չինաստանից Թրամփին վստահեցրել են, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի ապրիլին

04:04, 11 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահեցրել են, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի այս տարվա ապրիլին, տեղեկացնում է РИА Новости-ի՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի խոսքերը։ «Կորոնավիրուսի հարցով. մարդիկ կարծում են, որ այն կանցնի ապրիլին՝ շոգերի պատճառով, - աղբյուրը մեջբերում է Թրամփի խոսքը,– Ընդհանրապես, շոգը սպանում է նման վիրուսը»,- ասել է Թրամփը և հասկացրել է, որ Չինաստանն իրեն վստահեցրել է, որ վիրուսի համաճարակը կդադարի մինչև ապրիլ: Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն «լավ իրավիճակում» է կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ամերիկյան սանիտարական գերատեսչության տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը 12-ն են: Այդ թիվը չի փոխվել անցած շաբաթվանից: Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին դեկտեմբերի 31-ին: Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահացել է 908 մարդ, վարակվել՝ ավելի քան 40100-ը/:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր