00:00:00

ԱՄՆ-ը համաձայնել է երկարաձգել Իրաքի համար իրանական էներգակիրների ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը

03:35, 11 փետրվար 2020 Աշխարհ

ԱՄՆ-ը համաձայնել է երկարաձգել Իրաքի համար իրանական էներգակիրների, այդ թվում՝ գազի ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրաքցի երկու պաշտոնյաների։ Վաշինգտոնը բազմիցս 90 կամ 120 օրով երկարաձգել է պատժամիջոցներից Բաղդադի ազատման ժամկետը՝ կապված իրանական էներգակիրների հետ։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ այս վերջին երկարաձգումը 120 օր կտեւի։ Մյուս պաշտոնյայի խոսքերով՝ համաձայնության հաջողվել է հասնել կապված այն բանի հետ, որ Իրաքը ցույց է տվել, թե քայլեր է նախաձեռնում իր էնեգետիկ պահանջները ինքուրույն բավարարելու եւ Իրանից ավելի քիչ կախված լինելու ուղղությամբ, քանի որ Իրանի էներգետիկ հատվածը գտնվում է ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների տակ։ Նա տեղեկացրել է, որ երկրի արեւելքում գազի հանքավայրերի գործարկման պայմանագրերը Իրաքի կառավարության կողմից հավանության արժանացնելը կարեւոր գործոն էր։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր