ԵՄ-ն ուզում է ուժեղացնել իր դերը Խաղաղ օվկիանոսի անվտանգության ոլորտում։ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ԵՄ դեսպան Սուջիրո Սեամը AFP-ին հայտարարել է, թե ուզում է, որ ԵՄ-ն ամրապնդի առեւտրային կապերը եւ առավել ակտիվ քաղաքական դեր խաղա տարածաշրջանում։
Դեսպանի խոսքերով՝ նա ձգտում է փոխել ընկալումը խաղաղ օվկիանոսում, որտեղ ԵՄ-ն նախեւառաջ օգնության դոնոր է եղել։ «Մենք խոշորագույն ազատ շուկան ենք աշխարհում, մենք խաղաղօվկիանոսյան կղզի-պետություններին այդ ազատ շուկային հասանելիություն ստանալու հնարավորություն ենք տալիս՝ տնտեսական համագործակցության մի շարք համաձայնագրերի միջոցով»,- ասել է նա։ «Ես կուզեի, որ Եվրոպական միությունը առավել նկատելի քաղաքական դեր խաղար»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ խոսքը անվտանգության եւ պաշտպանության մասին է։
Հարցին, թե ինչ ձեւ կարող է ունենալ ԵՄ ներկայությունը, Սաեմը բացառել է «ՌԱՄՍԻ տեսակի գործողությունը», որը վերաբերում է Սողոմոնի կղզիներում Ավստրալիայի խաղաղարար առաքելությանը, որը տեւել է 2003-ից մինչեւ 2017 թվականները։ Նրա խոսքերով՝ եվրոպական ուժերը կարող են օգնել այնպիսի ոլորտներում, ինչպես կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացումը, անօրինական ձկնորսության վերահսկողությունը եւ աղետների ժամանակ օգնության ցուցաբերումը։