00:00:00

Թրամփը մինչեւ նախագահական ընտրությունները չի ուզում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

03:01, 11 փետրվար 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում միջուկային խնդրի հարցով առաջիկայում հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Ինչպես հայտնում է CNN-ը, հղում կատարելով երկու աղբյուրների, Թրամփը ավագ խորհրդականներին հայտարարել է, որ մինչեւ նոյեմբերի նախագահական ընտրությունները դա տեղի չի ունենա։ Երկու առաջնորդների վերջին հանդիպումից անցել է մեկ տարի։ Թեեւ բանակցությունները առաջընթացի չեն հանգեցրել ապառազմականացման նպատակին հասնելու հարցում, դիվանագիտական ջանքերը շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր