00:00:00

Չինաստանը հայտնել է, թե որքան գումար է ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

00:27, 11 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարի համար 72 մլրդ յուան (10 մլրդ դոլար) են հատկացրել, որից 4.5 մլրդ դոլարն արդեն ծախսվել է: Корреспондент-ի փոխանցմամբ՝ համապատասխան տվյալները հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը: Փետրվարի 8-ի դրությամբ 71.85 մլրդ յուան է հատկացվել համաճարակների կանխման և դրանց դեմ պայքարի համար, իսկ գործնականում արված ծախսերը կազմել են 31.55 մլրդ յուան ($4,5 մլրդ): Իշխանություններն ընդգծում են կառավարման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը՝ հատկացված միջոցների առավել արդյունավետ կիրառման համար: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձագետների է ուղարկել Չինաստան կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 900-ը, վարակակիրների թիվը հասել է 40,000-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր