00:00:00

Ֆրանսիական Ռեյունիոն կղզում հրաբխի ժայթքում է սկսվել

23:35, 10 փետրվար 2020 Աշխարհ

Պիտոն-դե-լա-Ֆուրնեզ հրաբխի ժայթքումը սկսվել է երկուշաբթի օրը Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Ռեյունիոն կղզու հարավ-արևելքում, հաղորդում է Պիտոն-դե-լա-Ֆուրնեսի հրաբխային օբսերվատորիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հրաբուխը սկսել է ժայթքել երկուշաբթի` փետրվարի 10-ի առավոտյան` ժամը 10.50-ի սահմաններում», - հայտնում է աբսերվատորիայի կայքը: Ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի արևելյան լանջին` 2 հազար մետր բարձրության վրա: Դրանից առաջ, տեղական ժամանակով 10.27-ից սկսած, արթնանալու նշաններ են հայտնվել, ինչն էլ հանգեցրել էր սեյսմիկ ակտիվության: Պիտոն-դե-լա-Ֆուրնեզ ակտիվ հրաբուխ, որի բարձրությունը 2632 մետր է, գտնվում է կղզու չբնակեցված հատվածում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր