00:00:00

Թուրքիայի զինուժը պատասխան կրակ է բացել Իդլիբում իր դիրքերի հրետակոծությունից հետո

22:27, 10 փետրվար 2020 Աշխարհ

Թուրքիան պատասխան կրակ է բացել սիրիական Իդլիբում տեղակայված դիրքերի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ հարվածներ էին հասցվել թուրքական դիտակետերին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի ներկայացուցչին: Վերջինս նշել է, որ Թուրքիան պատասխանել է այդ հարձակմանը՝ թշնամական թիրախների ամբողջական ոչնչացման նպատակով՝ վրեժ լուծելու զոհված զինվորների համար: Հիշեցնենք, որ սիրիական Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետի ուղղությամբ բացված կրակի հետևանքով մահացել է թուրքական բանակի 5 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ինտենսիվ հրետակոծությունն իրականացվել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր