00:00:00

Բելգիացի քաղաքական գործիչը որոշել է բլիթներ թխել կասկածելի ծրարով ստացած փոշուց

02:04, 09 փետրվար 2020 Աշխարհ

Բելգիայի «Նոր ֆլամանդական դաշինք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Անտվերպենի քաղաքագլուխ Բարտ դե Վեյվերը, որը նախօրեին փոստով կասկածելի ծրար էր ստացել՝ փոշու պարունակությամբ, որը, ինչպես ավելի ուշ պարզվել է, ալյուր է եղել, խոստացել է դրանից բլիթներ թխել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, քաղաքական գործիչը սոցցանցում հրապարակել է իր լուսանկարը թափանցիկ բաժակով, որում ալյուր է լցված: «Շնորհակալություն մեր խորհրդավոր Սանտա Կլաուսին ալյուրի փաթեթի համար: Ուշ է, իհարկե, բայց բլիթներն այնուամենայնիվ համեղ կլինեն»,- գրել է բելգիացի գործիչը: Նախօրեին կասկածելի ծրար ստանալուն պես դեպքի վայր են կանչվել ոստիկանության աշխատակիցները, քաղաքական գործչի տունը շրջափակվել է, իսկ փոշին փորձաքննության է ուղարկվել: Ավելի ուշ պարզվել է, որ ծրարում ալյուր էր եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր