00:00:00

Օդաչու Արա Զոբայանը քիչ է մնացել, որ կարողանար Կոբա Բրայանտի ուղղաթիռը դուրս բերել վտանգավոր գոտուց

01:52, 09 փետրվար 2020 Աշխարհ

Ուղղաթիռի ողբերգական վթարի ականատեսը, որի հետեւանքով զոհվել է «Լոս Անջելես Լեյքերս»-ի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, պատմել է, որ մինչ կործանումը ուղղաթիռի շարժիչի հետ կապված խնդիր չի եղել, հայտնում է ESPN-ը։ Փորձառու օդաչու Արա Զոբայանը, ինչպես երբեւէ, մոտ է եղել նրան, որպեսզի հանի ուղղաթիռը վտանգավոր գոտուց։ Նա օդային երթեւեկության վերահսկողության ծառայությանը հայտնել է, որ բարձրանում է 1,219 մ բարձրությամբ եւ բարձրացել է 701 մ, մի քանի տասնյակ մետր ավելի ցած, քան պահանջվում էր։ Սակայն փոխանակ շարունակի բարձրություն հավաքել, ուղղաթիռը սկսել է սրընթաց ընկնել։ Նա 290 կմ/ժ արագությամբ հարվածել է բլրին եւ ընկել։ Վթարը տեղի է ունեցել բարձր ամպամածության պայմաններում, եւ փորձագետները հայտարարել են, թե հետաքննության վերսկսման արդյունքում հաջողվել է պարզել, որ Զոբայանը ապակողմնորոշված է եղել, եւ վթարը տեղի է ունեցել երկնքի անամպ հատված բարձրանալու փորձի ժամանակ։ Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտը Կալիֆոռնիայում զոհվել էր 2020թ․ հունվարի 26-ին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով։ Նրա հետ միասին զոհվել էր ութ մարդ, այդ թվում՝ նրա 13-ամյա դուստրը, ընկերները եւ հայազգի փորձառու օդաչու Արա Զոբայանը։ Նրանք բոլորը մեկնում էին Մամբա Բրայանտի ակադեմիայում բասկետբոլի խաղի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր