00:00:00

Գոայում բռնել են թուրք նախկին դեսանտայինի, որը թմրանյութ է վաճառել զբոսաշրջիկներին

00:54, 09 փետրվար 2020 Աշխարհ

Հնդկական Գոա կղզու ոստիկանները հանցանք կատարելիս բռնել են 47-ամյա թուրք նախկին դեսանտային Մուրատ Տասին, որը թմրանյութեր է վաճառել զբոսաշրջիկներին, գրում է Times of India-ն։ Նշվում է, որ Տասի մոտ եղել է 710 գրամ մետամֆետամին։ Նախկին «կոմանդոն» ապրուստի միջոցը թմրանյութերի վաճառքով էր վաստակում։ Տասը ձերբակալվել է։ Հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ ամբողջ աշխարհով մեկ թմրանյութեր վաճառել սկսել է թուրքական բանակից հեռանալուց հետո։ Գոայում Տասն առաջին անգամ հայտնվել է 2018թ․ սեպտեմբերին, այնուհետեւ՝ 2019թ․ նոյեմբերին։ Հնդկաստանի ոստիկանությունում պատմել են, որ Տասը թմրանյութերը Թուրքիայից է բերել։ Ընդ որում, նա դրանք հնդիկներին չի վաճառել։ Տեղեկացվում է, որ նա արդեն հասցրել է լինել Բահրեյնում, Ռուսաստանում, Վրաստանում, Շրի Լանկայում եւ Գերմանիայում։ Կասկածյալը բավական շքեղ կյանք է վարել եւ եկամուտները սեփական կարիքների համար է ծախսել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր