00:00:00

Մերկելը պնդել է, որ արեւելյան դաշնային հողերի գործերով հավատարմատարը հրաժարական տա

00:07, 09 փետրվար 2020 Աշխարհ

Գերմանիայի արեւելյան դաշնային հողերի գործերով հավատարմատար Քրիստիան Խիրտեն փետրվարի 8-ին հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է DW-ն։ Twitter-ի իր էջում Խիրտեն գրել է․ «Կանցլեր Մերկելը ասաց ինձ, որ ես այլեւս չեմ կարող լինել արեւելյան դաշնային հողերի գործերով հավատարմատար։ Այդ պատճառով, հետեւելով նրա առաջարկությանը, ես խնդրեցի ինձ ազատել պաշտոնից»։ Ավելի վաղ Քրիստիան Խիրտեն Տյուրինգիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ հրապարակայնորեն շնորհավորել էր տարածաշրջանում Ազատ դեմոկրատական կուսակցության ղեկավար Թոմաս Կեմերիխին, որն ընտրվել է աջ պոպուլիստական «Գերմանիայի համար այլընտրանքներ» կուսակցության ձայների շնորհիվ։ Կեմերիխի հաղթանակը քաղաքական աղմուկ էր բարձրացրել Գերմանիայում։ Ընտրությունից հետո առաջին իսկ օրը նա հայտարարել էր իր կուսակցության որոշմամբ հրաժարական տալու մասին։ ԳԴՀ կանցլեր Մերկելն այն ժամանակ հայտարարել էր, որ քվեարկության արդյունքները պետք է վերանայվեն։ Խիրտեն Կեմերիխին շնորհավորել էր Twitter-ում՝ գրելով, որ նրա ընտրվելը հաստատում է Տյուրինգիայի կենտրոնամետ «կարմիր-կարմիր-կանաչ» ընտրությունը, ինչի համար խիստ քննադատության էր արժանացել այդ թվում Քրիստոնեադեմոկրատական միության իր կուսակիցների կողմից։ Քրիստիան Խիրտեն 2018թ․ մարտից զբաղեցնում էր արեւելյան դաշնային հողերի գործերով հավատարմատարի պաշտոնը եւ միաժամանակ խորհրդարանական ստաս-քարտուղար էր էկոնոմիկայի դաշնային նախարարությունում։ Նա ինքն իրեն անվանում է արեւելյան Գերմանիայի «լոբբիստ»։ 2008-ից Խիրտեն բունդեսթագի պատգամավոր է ընտրվում Քրիստոնեադեմոկրատական միությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր