00:00:00

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեկորդային քանակությամբ թեկնածուներ են մասնակցելու

22:34, 08 փետրվար 2020 Աշխարհ

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որին մասնակցելու են ռեկորդային քանակությամբ թեկնածուներ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: «Ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 2431 մարդ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նրանցից 1637-ի թեկնածությունը, հետագայում 321 թեկնածու հրաժարվել է հետագա պայքարից, ևս երկուսի թեկնածությունը հանվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Այսպիսով, վաղը պատգամավորական մանդատի համար պայքար կմղեն 1314 մարդ, ինչը ռեկորդային քանակություն է խորհրդարանական ընտրությունների համար»,-ասել է Փանախովը:
246 թեկնածու առաջադրվել է քաղաքական կուսակցությունների կողմից. 11-ը նախաձեռնող խմբերի կողմից, 1057-ը ինքնաառաջադրվել են: Թեկնածուների 79%-ը տղամարդ է, 21%-ը կին: Քվեարկությանը մասնակցել են 5 միլիոն 329 հազար 461 ընտրող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր