00:00:00

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանը. լրատվամիջոցներ

20:35, 08 փետրվար 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորություններից պաշտոնապես հրաժարված արքայազն Հարին և նրա կինը` Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, հրաժարվել են մասնակցել «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը, գրում է harpersbazaar.com-ը: Նշենք, որ այն բանից հետո, երբ թագավորական զույգը պաշտոնապես հրաժարվեց թագավորական ընտանիքի ներկայացուցիչների պարտականությունները կատարելուց և բնակության մեկնեց Կանադա, մի շարք հեղինակավոր միջոցառումների կազմակերպիչներ փորձում են ամեն կերպ նրանց հրավիրել իրենց միջոցառումներին` միջոցառման հեղինակությունը բարձրացնելու համար: Նշվում է, որ նման միջոցառումներից մեկն էլ առաջիկայում կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության հերթական արարողությունն է, որի կազմակերպիչները դիմել են թագավորական զույգին` առաջարկելով բեմից հայտնել Ամերիկյան կինոակադեմիայի վարկածով տարվա լավագույն ֆիլմի անվանումը: Աղբյուրի համաձայն` «զույգը շատ շոյվել է նման հրավերից, սակայն հրաժարվել է մասնակցությունից»: Նշենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությւնը կայանալու է երևանյան ժամանակով լույս փետրվարի 10-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր