00:00:00

Ռուսաստանը մտադիր է խստացնել վերահսկողությունը նաև վիրտուալ տարածքում

01:40, 07 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանի տեղեկատվական դաշտը վերահսկող պետական մարմինը՝ "Роскомнадзор"-ը դիմել է դատարան՝ պահանջելով երկրի տարածքում արգելափակել հաղորդագրությունների Telegram հավելվածը: Ընկերությունն ավելի վաղ հրաժարվել էր Անվտանգության դաշնային ծառայությանը տրամադրել բաժանորդների տվյալների բազա մտնելու կոդերը, որոնցով հատուկ ծառայությունները կարող են հետևել օգտատերերի հաղորդագրություններին: Մարտի 20-ին, սակայն, Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել էր Telegram-ի հայցը ընդդեմ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ): Այդ վճռի հրապարակումից անմիջապես հետո "Роскомнадзор"-ը 15 օր ժամանակ էր տվել Telegram-ին՝ մուտքի կոդերը ԱԴԾ-ին հայտնելու համար:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր