00:00:00

2020 թ. Օլիմպիական խաղերի կազմակերպիչները կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խումբ են ստեղծել

03:26, 08 փետրվար 2020 Աշխարհ

2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն որոշում է ընդունել ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի կորոնավիրուսի տարածման եւ առաջիկա Խաղերի անցկացման ընթացքի վրա դրա հնարավոր բացասական ազդեցության հակազդմամբ: Այդ մասին հայտարարել է ճապոնական կազմկոմիտեն։ Փետրվարի 6-ին ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը որեւիցե քննարկում չի անցկացնում 2019-nCoV վիրուսի կապակցությամբ Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերը չեղարկելու հնարավորության շուրջ: Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի համար պատասխանատու նախարար Սեյկո Հասիմոտոն իր հերթին նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ քննարկել ամառային Խաղերի ընթացքում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները: Օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացվելու են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, Պարալիմպիադան՝ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր