00:00:00

Սինգապուրի իշխանությունները համաճարակաբանական վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել

21:09, 07 փետրվար 2020 Աշխարհ

Սինգապուրի իշխանությունները համաճարակաբանական վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել, որը վերջին անգամ կիրառվել էր 2003-ին` ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակ: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Գան Քիմ Յունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Սա իշխանությունների կողմից ագրեսիվ գործողություններ է ենթադրում` վարակի դադարեցման կամ հետագա տարածումը սահմանափակելու ուղղությամբ»,- ասել է նա: Յունի խոսքով ՝ «համաճարակաբանական վտանգի հաջորդ մակարդակը` «կարմիրը», համաճարակի զարգացում կնշանակի երկրում»: «Կառավարությունը պատրաստ էր իրադարձությունների նման զարգացմանը, եւ մենք գիտենք` ինչ միջոցներ ձեռնարկել»,- վստահեցրել է առողջապահության նախարարության ղեկավարը: Նախարարը շեշտել է, որ «կարեւորագույն կետը կորոնավիրուսի տարածման տեղական աղբյուրների շուտափույթ բացահայտումն է, ինչպես նաեւ` դրանց նկատմամբ վերահսկողության հաստատումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր