00:00:00

Բանգկոկում օդանավը բախվել է քարշակին, զոհվել է մեկ մարդ

19:10, 07 փետրվար 2020 Աշխարհ

Ուրբաթ առավոտյան Բանգկոկի «Դոն Միանգ» «հին» օդանավակայանի գետնավար ուղիում թաիլանդական Nok Air ավիաընկերության օդանավը մխրճվել է իրեն քաշող քարշակի մեջ, քարշակի վարորդը մահացել է, հայտնում է «հաի Ռաթ» պարբերականը: Մեքենայի խցիկում եղած քարշակի վարորդի օգնականը մարմնական վնասվածքներ է ստացել, նշված է հաղորդագրության մեջ: «Դոն Միանգ» օդանավակայանը, որն անցյալում Բանգկոկի գլխավոր օդանավակայանն էր, ներկայումս ընդունում է հիմնականում լոուքոսթերների եւ չարթերների կանոնավոր չվերթները: Պարբերականի լրագրողներին տեղի ունեցածի մասին հայտնել է ինքը՝ օդանավի սեփականատեր ավիաընկերությունը: Nok Air-ը թաիլանդական լոուքոսթեր է, որի օդանավերը ներքին չվերթներ են կատարում Թաիլանդում եւ միջազգային չվերթներ դեպի մի քանի հարեւան երկրներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր