00:00:00

Թրամփի խորհրդականը հայտարարել է, որ Իսրայելը կհրաժարվի բռնակցումներից մինչեւ խորհրդարանական ընտրությունները

18:30, 07 փետրվար 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդական Զարեդ Քուշները հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը խոստացել է նախքան մարտի 2-ին Իսրայելում նախատեսված խորհրդարանական ընտրությունները քայլեր չձեռնարկել Հորդանանի հովտում եւ Արեւմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա ինքնիշխանություն տարածելու ուղղությամբ: Նրա խոսքերն ուրբաթ օրը մեջբերել է իսրայելական Kan հեռուստաընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ նախագահի խորհրդականը նաև կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփի` Մերձավոր Արեւելքի կարգավորման ծրագրի հրապարակումից հետո տարածաշրջանում լարվածության սրման համար պատասխանատու են Պաղեստինի իշխանությունները: «Աբու Մազենը (Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի կուսակցական կեղծանունը) պատասխանատվություն է կրում Իսրայելում բռնությունների վերջին դեպքերի համար»,- կարծում է Քուշները: Հունվարի 28-ին Թրամփը հայտարարել էր «դարի գործարքի»` պաղեստինա-իսրայելական խաղաղության պլանհի հիմնական դրույթները: Դրանք ներառում էին Իսրայելի ինքնիշխանության ճանաչումն արդեն Պաղեստինի տարածքում հայտնված հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչպես նաև` արաբական պետության հրաժարումը զինված պայքարից: Բացի այդ, Վաշինգտոնում առաջարկել են «անբաժանելի» Երուսաղեմը դարձնել Իսրայելի մայրաքաղաք, իսկ «Արեւելյան Երուսաղեմը»` Պաղեստինի մայրաքաղաք: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցել է նախաձեռնությանը եւ պատրաստակամություն հայտնել խաղաղ բանակցությունների անհապաղ մեկնարկի կապակցությամբ: Աբասը եւ արմատական «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչները վճռականորեն մերժել են ԱՄՆ նախագահի առաջարկները: Հունվարի 28-ին Նեթանյահուն հայտնել էր Հորդանանի հովտի և Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի վրա Իսրայելական ինքնիշխանությունը տարածելու հարցն արդեն փետրվարի 2-ին Նախարարների կաբինետի հաստատմանը ներկայացնելու մտադրության մասին: Հունվարի 29-ին Իսրայելի կառավարությունում այս հարցի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվեց տեխնիկական պատճառներով: Նույն օրը պաշտպանության նախարար Նավթալի Բենեթը հայտարարեց ինքնիշխանության տարածման ուղղությամբ աշխատանքներն առաջ տանելու համար հատուկ թիմ ստեղծելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր