00:00:00

Կորոնավիրուս է հայտնաբերվել հանրահայտ Diamond Princess ճամփորդանավի 61 ուղևորների մոտ

17:30, 07 փետրվար 2020 Աշխարհ

Ճապոնիայի Իոկոհամայում կարանտինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդական նավում ավելացել է այն մարդկանց թիվը, որոնց մոտ նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի առողջապահության նախարարությանը; Նախարարության տվյալներով՝ նավի վրա տնվող ևս 41 մարդու մոտ նոր տիպի կորոնավիուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ավելի վաղ հաղորդվել էր միայն 20 հոգու վարակված լինելու մասին: Բոլոր վարակվածնրին տեղափոխելու են Տոկիոյի բժշկական հիմնարկություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր