00:00:00

Հռոմում իտալացու` կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

17:20, 07 փետրվար 2020 Աշխարհ

Հռոմում 2019-nCoV կորոնավիրուսով իտալացու վարակման առաջին դեպքն է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իտալիայի առողջապահության բարձրագույն ինստիտուտի տարածած հայտարարությանը: Նշվում է, որ նոր տեսակի վիրուսի ստուգման համար թեստ հանձնած և դրական պատասխան ստացած քաղաքացին երկուշաբթի օրն է հայրենիք ժամանել Չինաստանի Ուհան քաղաքից: Տեղեկությունների համաձայն` տղամարդը Հռոմում Lazzaro Spallanzani վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ է բերվել արդեն բարձր ջերմությամբ: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն լրագրողներին հաստատել է, որ բժիշկները նոր տեսակի կորոնավիրուսի հնարավոր վարակման դեպքերի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ ստուգումներ են իրականացնում:
Անցած շաբաթ Իտալիայում հայտնի էր դարձել երկու տարեց չինացու` կորոնավիրուսով վարակման մասին, որոնք այժմ բուժում են ստանում Lazzaro Spallanzani հաստատությունում: Չորեքշաբթի նրանց վիճակը վատացել է, և նրանք տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր