«Փետրվարի 7-ին Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սի Ցզինփինն ընդգծել է, որ հիվանդության բռնկման հենց սկզբից Չինաստանի կառավարությունն ու չինացի ժողովուրդը բոլոր հնարավոր ջանքերը գործադրել են նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի տարածման դեմ պայքարի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Սի Ցզինփինն ընդգծել է, որ երկրի իշխանություններն ամենախիստ և համապարփակ միջոցառումներն են ձեռնարկել հիվանդության տարածման դեմ պայքարի համար, և ներկայում այդ միջոցներն արդեն «իրենց արդյունքներն» են տալիս:
Նա հավելել է, որ Չինաստանը վստահ է և բոլոր հնարավորություններն ունի հիվանդության տարածման դեմ պայքարում հաղթելու համար: