00:00:00

Իրաքը Ռուսաստանի հետ առևտրի համար բացում է ցամաքային ուղին

20:05, 06 փետրվար 2020 Աշխարհ

Իրաքը բացում է ցամաքային ուղին Ռուսաստանի հետ առևտրի համար և հույս ունի ընդլայնել փոխադարձ ապրանքաշրջանառությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Մոսկվայում Իրաքի դեսպան Աբդուլռահման Համիդ Մոհամեդ ալ Հուսայնիի հայտարարությանը: «Երեկ հանդիպում ունեցանք պարոն Բոգդանովի հետ (արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանով), որին ներկա էր նաև Իրաքի արտաքին գործերի ավագ փոխնախարարը: Հենց հանդիպման ընթացքում Իրաքի արտգործնախարարը կապվեց իր տեղակալի հետ և փոխանցեց, որ Իրաքի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Իրաքի և Ռուսաստանի միջև ուղիղ ցամաքային հաղորդակցության բացմանը»,- նշել է դեսպանը: «Աշխարհագրական առումով Իրաքի և Ռուսաստանի սահմանների միջև հեռավորությունը 1700 կմ է, իսկ Բաղդադի և Մոսկվայի միջև հեռավորությունը` 2400 կիլոմետր: Սակայն ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհով առևտրին, հեռավորությունն ամենևին էլ մեծ չէ: Մենք փոխադարձ առևտրի համար հսկայական հնարավորություններ ունենք: Ես իսկապես հույս ունեմ, որ գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի, շինանյութերի ոլորտում ռուսական ապրանքները կհայտնվեն Իրաքի շուկայում: Ինչպես նաև հույս ունեմ, որ իրաքյան ապրանքները նույնպես կհայտնվեն ռուսական շուկայում»,- հավելել է դիվանագետը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր