00:00:00

Չինաստանը մինչև վերջ և ցանկացած գնով պայքարելու է ամերիկյան պրոտեկցիոնիզմի դեմ

03:15, 07 ապրիլ 2018 Աշխարհ

Չինաստանը հայտարարել է, որ մինչև վերջ և ցանկացած գնով պայքարելու է ամերիկյան պրոտեկցիոնիզմի դեմ, հայտնում է Բլումբերգը: Տեղեկացնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է լրացուցիչ 100 միլիարդ դոլար մաքս գանձել չինական ապրանքներից: Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ առևտրային պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է պայքարի:Թրամփի հայտարարությունից հետո Սպիտակ տունը պարզաբանել է, որ ոչ թե 100 միլիարդ լրացուցիչ գումար են գանձելու, այլ դա այն ծավալն է, որի վրա լրացուցիչ մաքս է դրվելու:Չինաստանը մտադիր է ի պատասխան 25% մաքս դնել 50 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների վրա, այդ թվում՝ ավտոմեքենաների, քիմիական և ավիացիոն արտադրանքի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր