00:00:00

ՄԱԳԱՏԷ-ն միջուկային գործարքի նոր խախտումներ չի արձանագրել Իրանի կողմից

16:23, 06 փետրվար 2020 Աշխարհ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) նոր խատխումներ չի արձանագրել այն ժամանակավանից ի վեր, ինչ Թեհրանը հայտարարել Է սույն համաձայնագից շեղվելու հինգերորդ փուլի մասին: Այդ մասին հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ փետրվարի 5-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով Քառնեգիի հիմնադրամում: «Հինգերորդ քայլից հետո ոչ մի կարգի հետագա գործողություններ չեն եղել»,- ասել Է նա: «Անշուշտ, նրանք շարունակում են ուրանի հարստացումը»,- հավելել Է Գրոսին: «Ես շարունակում են հետեւել, թե ինչ Է տեղի ունենում Իրանում»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը: «Իհարկե, մենք մեր տեսչական ստուգումները մեխանիկորեն չենք կատարում, լսում ենք՝ ինչ են ասում, եւ մենք պատրաստվում ենք ցանկացած հնարավոր հանգամանանքներին»,- նշել Է նա: Հունվարի 5-ին Իրանը հայտարարել Է 2015 թվականի միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլի մասին: Թեհրանի նոր քայլը ենթադրում Է, որ նա չի կատարի ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների քանակի՝ ԳՀՀԾ-ով նախատեսված սահմանափակումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր