00:00:00

Ստամբուլում կոշտ վայրէջք կատարած օդանավի տուժած ուղևորների թիվը հասել է 120-ի

04:03, 06 փետրվար 2020 Աշխարհ

Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան հայտնել է, որ Ստամբուլում կոշտ վայրէջք կատարած Boeing-737-800 ինքնաթիռի ուղևորներից տուժածների թիվը հասել է 120-ի: Ինչպես հայտնում է Daily Sabah պարբերականը, վերջինս հաստատել է, որ կատարվածի համար պատճառ են դարձել վաղ եղանակային պայմանները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ վայրէջքն իրականացվել է հորդառատ անձրևի ժամանակ: Նահանգապետի խոսքով՝ տուժածների վիճակը, բացառությամբ 1-2 հոգու, մտահոգություն չի առաջացնում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 52 տուժածի մասին: Իզմիրից ժամանած օդանավում ընդհանուր առմամբ 177 մարդ է եղել՝ 171 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր