00:00:00

Մոսկվայի բոլոր բուհերում «ականապատման» մասին հաղորդումներ են ստացվել

02:58, 06 փետրվար 2020 Աշխարհ

Մոսկվայում շարունակվում է «ականապատումների» ալիքը. չորեքշաբթի «ռումբի» մասին հաղորդումներ են ստացվել ՌԴ մայրաքաղաքի բոլոր բուհերում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին, «փոստային ահաբեկիչների» ցուցակներում հայտնվել են մոսկովյան բոլոր բուհերը: «Ականապատման» հերթական ալիքը Ռուսաստանի տարբեր քաղաքներում չի դադարում անցյալ տարվա վերջից: Այն ընդգրկել է դատարաններ, առևտրային կենտրոններ, մետրոյի կայարաններ, դպրոցներ և մանկապարտեզներ: Բոլոր սպառնալիքները կեղծ են եղել:
Վերջերս ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը պարզել է, թե որտեղից են հազարներով ուղարկվում «ականապատման» մասին հաղորդումները: Նախ դա Նիդերլանդներում գործող ինտերնետ-ծառայություն էր, այնուհետև մեկ ուրիշը Շվեյցարիայից: Սպառնալիքների ալիքը կանգնեցնել դեռ չի հաջողվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր