00:00:00

ԱՄՆ-ն դադարեցրել է Թուրքիայի հետ անօդաչուների թռիչքների համատեղ ծրագիրը

00:23, 06 փետրվար 2020 Աշխարհ

ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել անորոշ ժամանակով դադարեցնել Թուրքիայի հետ ամերիկյան անօդաչուների հետախուզական թռիչքների իրականացման համատեղ գաղտնի ծրագիրը այն տարածքներում, որտեղ տեղակայված են սիրիացի քրդերի ռազմական կազմավորումները: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում 4 աղբյուրների: Գործակալության տեղեկություններով՝ ավելի վաղ չզինված ամերիկյան անօդաչուներով հետախուզական թռիչքներն իրականացվում էին Թուրքիայի եւ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող Ինջիրլիք ավիաբազայից: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության եւ Պենտագոնի կողմից չի հաջողվել ստանալ ծրագրի դադարեցման վերաբերյալ պաշտոնական հաստատում, հստակեցնում է գործակալությունը: Գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն այսպիսի որոշում է ընդունել այն բանից հետո, երբ 2019 թվականի հոկտեմբերին Անկարան Սիրիայում (Եփրատ գետից արեւելք) սկսել է «Խաղաղության ակունք» անդրսահմանային գործողությունը, որի նպատակն է տարածքը ահաբեկչական տարրերից եւ սիրիացի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» զինված կազմավորումներից մաքրելը, որոնք Թուրքիայի կողմից ճանաչվել են ազգային անվտանգության սպառնալիք: ԱՄՆ-ն իր հերթին վերջին տարիներին Սիրիայում քրդական կազմավորումների հետ ակտիվորեն համագործակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի պատրվակով: Թուրքիան բազմիցս դժգոհություն է հայտնել՝ կապված անդրօվկիանոսյան գործընկերոջ նման գործողությունների հետ եւ կոչ է արել դադարեցնել համագործակցության այդպիսի ձեւաչափը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր