00:00:00

Թուրքմենստանում 40-ից բարձր պաշտոնյաներին պարտավորեցրել են ճերմակ մազեր ունենալ. ԶԼՄ

23:42, 05 փետրվար 2020 Աշխարհ

Թուրքմենստանի արեւելյան Լեպաբի մարզում 40 տարեկանից բարձր պաշտոնյաներին պարտավորեցրել են ճերմակ մազեր ունենալ, ինչպես երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որը սկսել է ճերմակ մազերով հանրությանը ներկայանալ 2018 թվականի օգոստոսից, հաղորդում է Svoboda.org-ը: Փետրվարի 1-ից պաշտոնյաներին, դպրոցների եւ հիվանդանոցների աշխատակիցներին արգելվում է ներկել մազերը: Իսկ նրանք, ում մազերը բնական գույնի են, պետք է սպիտակեցնեն մազերը: Այն դեպքում, եթե մարզ այցելի նախագահը, նրան կդիմավորեն միայն «ճերմակած» պաշտոնյաները: 2019-ի հունվարին Թուրքմենստանում բոլոր դպրոցներին, հիվանդանոցներին ու այլ պետհաստատությունների պարտավորեցրել էին գնել երկրի ղեկավարի նոր նկարները, որոնցում նա ճերմակած մազերով է պատկերված: Պարբերականը նշում է, որ չի կարողացել այդ թեմայով պաշտոնական մեկնաբանություն ստանալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր