00:00:00

Ֆրանսիայում գրիպի հետևանքով 26 մարդ է մահացել. հայտարարվել է համաճարակ

22:30, 05 փետրվար 2020 Աշխարհ

Ֆրանսիայում 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում գրիպից առնվազն 26 մարդ է մահացել: Համաճարակը տարածվել է երկրի ամբողջ մայրցամաքային հատվածում, ասվում է երկրի հանրային առողջության ազգային գործակալության տեղեկագրում (Santé Publique France): «2019 թվականի նոյեմբերի 4-ից գրիպով հիվանդացության 311 ծանր դեպք է գրանցվել, դրանցից 49-ը` տարվա հինգերորդ շաբաթվա ընթացքում: Մահացել է 26 մարդ, այդ թվում մինչև 15 տարեկան 3 երեխա, 15-64 տարեկան 12 մարդ և  65 տարեկան և դրանից բարձր տարիքի 11 մարդ»,-  ասվում է փաստաթղթում: Եթե տարվա չորրորդ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի Նորմանդիա շրջանը ներկված էր նարնջագույնով, այն դեպքում, երբ երկրի ամբողջ քարտեզն արդեն կարմիր էր ներկվել համաճարակի հետևանքով, ապա այժմ համաճարակը ներառել է երկրի ամբողջ մայրցամաքային հատվածը: Ինչպես նաև համաճարակ է հայտարարվել Անտիլյան կղզիներում, իսկ Ռեունյոնում այն արդեն ավարտվել է: «Տարվա հինգերորդ շաբաթվա ընթացքում գրիպի ակտիվությունը զգալի աճ է ունեցել երկրի բոլոր շրջաններում: Ամբողջ տարածքն այժմ համաճարակի փուլում է գտնվում»,-ասվում է տեղեկագրում: Նշվում է, որ պատվաստանյութերը գրիպից և դրա բարդություններից պաշտպանվելու լավագույն միջոցն են: Անհրաժեշտ է նաև պարբերաբար լվանալ ձեռքերը և փակել բերանը հազի դեպքում, իսկ եթե հիվանդության ախտանշանները, այնուամենայնիվ, կան, ապա հարկավոր է դիմակ կրել` շրջապատին չվարակելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր