00:00:00

Ռուսաստանը կչեղարկի չարտերային չվերթները դեպի Չինաստան

22:08, 05 փետրվար 2020 Աշխարհ

Փետրվար 4-ից Ռուսաստանն արգելք է սահմանել Չինաստանից օտարերկրյա քաղաքացիների տարանցիկ թռիչքների վրա եւ փետրվարի 14-ից դադարեցնում է բոլոր չարտերային չվերթները երկու երկրների միջև, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է РИА Новости-ն: «Բոլորը նախազգուշացվել են: Բոլոր անցակետերում «Ռոսպոտրեբնադզոր»-ի ուժերն անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում սուր շնչառական վարակներով անձանց կանխարգելման և հայտնաբերման համար»,- հավելել է նա կառավարության անդամների հետ հանդիպմանը: Փետրվար 1-ից Ռուսաստանն արդեն սահմանափակել էր օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Ռեգուլյար չվերթներ են մնացել միայն դեպի մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայան, ընդ որում, դրանց համար առանձնացված F տերմինալով: Դրանք «Աերոֆլոտ»-ի չվերթներ են դեպի Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Հոնկոնգ, ինչպես նաև` չորս չինական ավիաընկերությունների: Մնացած փոխադրողները անցել են չարտերների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր