00:00:00

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում չի ցանկանում

23:40, 04 փետրվար 2020 Աշխարհ

Թուրքիան մտադիր չէ Ռուսաստանի հետ լուրջ հակասության մեջ մտնել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով NTV-ին: Էրդողանը նշել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը լուրջ ռազմավարական ծրագրեր ունեն: Նա նշել է միջուկային էներգետիկայի հարցերում կողմերի համագործակցության կարեւորությունը եւ հատուկ նշանակություն տվել «Թուրքական հոսք» գազամուղին: Բացի այդ, նրա խոսքով, Թուրքիան չի հրաժարվի Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ Ռուսաստանի հետ համաձայնությունից: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերի հարվածի արդյունքում զոհվել են 5 թուրք զինվորականներ եւ 3 քաղաքացիական անձինք: Դրանից հետո Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Անկարան դրան ի պատասխան ոչնչացրել է Սիրիայի կառավարական զորքերի 76 զինծառայողի: Ընդ որում, Հակառակորդ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում (մտնում է Պաշտպանության նախարարության մեջ) նշել են, որ Թուրքիան հարվածներ չի հասցրել Իդլիբում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դիրքերի ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր