00:00:00

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է սիրիական կոնֆլիկտին վերաբերող հարցեր

03:34, 04 փետրվար 2020 Աշխարհ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովը թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը, այդ թվում՝ Իդլիբում տիրող իրավիճակը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Կողմերը համալիր կերպով դիտարկել են սիրիական կարգավորման ընթացքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իդլիբի ապաէսկալացիոն գոտում գործերի ընթացիկ դրությանը: Հաստատվել է երկկողմ պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտությունը, որոնք նախ և առաջ ձեռք են բերվել Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ 2018-ի սեպտեմբերի 17-ին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Նախարարները քննարկել են նաև Աստանայի ձևաչափի շրջանակներում երաշխավոր պետությունների հետագա քայլերն՝ ուղղված երկրում իրավիճակի կարգավորմանը: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իդլիբում վեց թուրք զինվորական է զոհվել սիրիական կառավարական բանակի կողմից իրականացված կրակահերթի ժամանակ: Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը դա անպատասխան չի թողնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր