00:00:00

Դանիայում Իրանի երեք քաղաքացու են ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով

02:26, 04 փետրվար 2020 Աշխարհ

Դանիայի հետախուզական ծառայությունը երկուշաբթի ձերբակալել է Իրանի երեք քաղաքացու, որոնք ընդգրկված են «Ահվազի ազատագրման արաբական շարժման» խմբում (ASMLA): Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով դանիական հետախուզության ղեկավարին, նրանց ձերբակալել են Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսություն անելու կասկածանքով: Բացի այդ, Իրանի ևս մեկ քաղաքացու հեռակա կարգով մեղադրանքներ է առաջադրվել լրտեսության և սպանության փորձի մեջ: Դանիական հատուկ ծառայությունների տվյալներով՝ 2018 թվականի սեպտեմբերին վերջինս ահաբեկչություն էր ծրագրում՝ երկուշաբթի ձերբակալված ASMLA-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին վերացնելու նպատակով: «Սա շատ բարդ գործ է: Իրանը և Սաուդյան Արաբիան իրենց հակամարտությունը տեղափոխել են դանիական հողի վրա: Դա անթույլատրելի է»,- հայտարարել է Դանիայի հետախուզական ծառայության ղեկավար Ֆինն Բորխ Անդերսենը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր