00:00:00

Ինֆեկցիոնիստը հայտնել է, թե ինչպես է տեղի ունենում նոր տեսակի կորոնավիրուսով վարակումը

01:30, 04 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսը բարենպաստ միջավայրում մակերեսների վրա կարող է մնալ հինգ օր: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի ինֆեկցիոն հիվանդությունների գծով փորձագիտական խորհրդի անդամ Ցզյան Ժունմենը: «Առաջին հերթին, վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով հազալիս կամ փռշտալիս, ինչպես նաև դիպչելիս: Վիրուսը սովորաբար կարող է տարածվել աղբյուրից 1-2 մետր հեռավորությամբ և արագորեն հաստատվում է մարդու մարմնի վրա, սակայն օդում մնալ չի կարող»,- բացատրել է փորձագետը: Նրա խոսքով՝ վարակված թքի մասնիկները կարող են հաստատվել շրջապատում գտնվող առարկաների վրա, և վիրուսը կարող է հայտնվել մարդու ձեռքի վրա այդ առարկաներին դիպչելիս: Հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսը հարթ մակերեսների վրա կարող է գոյատևել մի քանի ժամ, ինչպես նաև ունակ է պահպանել գոյությունը մի քանի օրվա ընթացքում համապատասխան խոնավության և ջերմաստիճանի պարագայում: Օրինակ՝ 40 տոկոս խոնավության և 20 աստիճան ջերմաստիճանի պարագայում կորոնավիրուսը կարող է գոյություն ունենալ մինչև հինգ օր»,- շեշտել է մասնագետը: Վերջինս խորհուրդ է տվել վարակվելուց խուսափելու համար լվանալ ձեռքերը: Հիշեցնենք, որ 2019-nCoV տեսակի կորոնավիրուսի ի հայտ գալու մասին Չինաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ է պահել 2019-ի դեկտեմբերի 31-ին: Մինչ օրս վիրուսի հետևանքով 361 մարդ է մահացել, վարակվածների թիվը գերազանցում է 17,200-ը: ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումը հունվարի 31-ին գնահատել է որպես միջազգային նշանակություն ունեցող արտակարգ դրության իրավիճակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր