00:00:00

Մադրիդի օդանավակայանի օդային տարածքը փակվել է, չվերթները հետաձգվել են՝ մոտակայքում թռչող անօդաչու սարքերի պատճառով

23:35, 03 փետրվար 2020 Աշխարհ

Մադրիդի Ադոլֆ Սուաերսի անվան «Բարախաս» միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել, ինչի պատճառով հետաձգվել են չվերթները: Այս մասին հայտնում է La Vanguardia պարբերականը՝ վկայակոչելով Իսպանիայի ավիացիոն իշխանություններին: «Ուշացումները «Բարախաս» օդանավակայանում պայմանավորված են մոտակայքում անօդաչու սարքերի հնարավոր առկայությամբ: Անօդաչուն խաղալիք չէ, դա թռչող սարք է»,- ասվում է ENAIRE օդային հաղորդակցության օպերատորի հաղորդագրության մեջ: Բացի այդ, Իսպանիայի օդային անվտանգության պետական գործակալությունը, որը պատասխանատու է թռիչքների կարգավորման համար, հայտարարել է, որ կպարզի ստացված տեղեկության լրջությունն ու համապատասխան տուգանք կսահմանի 60 հազարից 225 հազար եվրոյի սահմանում:
Երկրի տրանսպորտային հարցերով նախարարությունը հայտնել է օդանավակայանի օդային տարածքը փակելու որոշման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր