00:00:00

«Իսլամական պետությունն» ստանձնել է Լոնդոնում նախօրեին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը

23:24, 03 փետրվար 2020 Աշխարհ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Լոնդոնի հարավում նախօրեին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իսլամիստների գործողությունները լուսաբանող Amaq գործակալությանը: «Լոնդոնի հարավային Ստրետհեմ շրջանում երեկ հարձակում իրականացնողը «Իսլամական պետության» գրոհային է, և հարձակումն իրականացրել է՝ արձագանքելով կոալիցիայի անդամ երկրների քաղաքացիների դեմ գործողություններ անելու կոչերին»,- ասվում է աղբյուրի հայտարարությունում։ Կիրակնօրյա ահաբեկչության հեղինակը, որը դանակով հարձակվել էր անցորդների վրա և վիրավորել նրանցից երկուսին, նախկինում համացանցում հրապարակումներ էր արել «Ալ-Քաիդա» ամսագրից և իր ընկերուհուն կոչ էր արել գլխատել ծնողներին: CNN-ի տվյալներով՝ խոսքը 20-ամյա Սուդեշ Ամմանի մասին է, որը վերջերս էր ազատ արձակվել բանտից: Հիշեցնենք, որ ոստիկանները արագ վնասազերծել են վերջինիս՝ կրակոցով սպանելով նրան: Բրիտանական ոստիկանությունը կատարվածը որակել էր որպես ահաբեկչական հարձակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր