00:00:00

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով բարձրացել են պաշտպանիչ դիմակների գները

22:18, 03 փետրվար 2020 Աշխարհ

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի տարածման հետ կապված բարձրացել են պաշտպանիչ դիմակների գները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: New York Post-ի հաղորդմամբ՝ վերջին 10 տարում Novotel ընկերության բազմակի օգտագործման բժշկական դիմակները գները Amazon կայքում բարձրացել են գրեթե 2 անգամ՝ մեկ հատի համար 14,99 դոլարից հասնելով 27,99 դոլարի, իսկ փուշուց պաշտպանվելու համար նախատեսված AxPower ռեսպիրատորները, որոնք նախկինում արժեին 15,99 դոլար, այժմ վաճառվում են 40,99 դոլարով: Պարբերականի տվյալներով՝ մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակները գները ավելի «խելամիտ» են՝ 30 դոլար 100 հատի համար: Ընդ որում, Նյու Յորքի խանութների մեծ մասում պաշտպանիչ դիմակներ անհնար է գտնել արդեն մեկ շաբաթից ավելի: «Մենք դիմակներ այլեւս չունենք»,- ասել է դեղատներից մեկի մենեջերը: Իր հերթին, ԱՄՆ իշխանությունները վստահեցրել են, որ խուճապի պատճառներ չկան, իսկ մասնագետները խոսում են դիմակներ կրելու անհրաժեշտության բացակայության մասին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր