00:00:00

Պեկին-Մոսկվա գնացքը Ռուսաստան է վերադարձել առանց ուղևորների

16:15, 03 փետրվար 2020 Աշխարհ

Չինացի սահմանապահները բոլոր ուղեւորներին դուրս են բերել Պեկին-Մոսկվա գնացքից, որպեսզի նվազեցնեն նոր կորոնավիրուսի տարածման վտանգը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ անդրբայկալյան տարածաշրջանի իշխանության մարմինների մի աղբյուր: Ռուսաստանը կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով փետրվարի 3-ից լիովին դադարեցրել է մարդատար երկաթուղային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Գիշերը Անդրբայկալի իշխանությունները հայտնել են, որ Պեկին-Մոսկվա գնացքը դատարկ է վերադարձել տարածաշրջան: «Գնացքում եղել է 136 ուղեւոր: Չինական կողմը ընդառաջել է Անդրբայկալի իշխանություններին եւ իջեցրել է ուղեւորներին: Նրանք բոլորն էլ Չինաստանի քաղաքացիներ են»,- պատմել է աղբյուրը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանը փետրվարի 1-ից դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ փակվել են գրեթե բոլոր օդային երթուղիները, բացի Պեկին, Շանհայ, Գուանչժոու եւ Հոնկոնգ «Աերոֆլոտ»-ի կանոնավոր չվերթներից, ինչպես նաեւ Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայան Չինաստանի ավիաուղների կանոնավոր չվերթներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր